
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին և անդրադարձել վերջին շրջանում նրա ոչ տպավորիչ արդյունավետության մասին:
«Ռոնալդուին զայրացնում է դա։ Այն, ինչ Կրիշտիանուն արել է և շարունակում է անել, բացառիկ է։ Ռոնալդուն հասել է այնպիսի բարձր մակարդակի, որ երբ գոլ չի խփում, հայտնվում է քննադատության թիրախում»,-նշել է Զիդանը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն խփել է 2 գոլ։