Այսօր Հելոուին է` տոն, որն ի հայտ է եկել Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից, որի պատմությունը սկսվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում։
Տոնում են հոկտեմբերի 30-ին` բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինն ավանդական կերպով տոնվում է անգլախոս երկրներում, սակայն պաշտոնապես չի համարվում հանգստյան օր։ 20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի ընթացքում Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Բեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս` Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում։
Հոկտեմբերի 30-ին աշխարհի շատ երկրներում տոնում են Հելոուինի տոնը: Հայաստանն էլ բացառություն չէ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես «արյունոտ» դեմքերով, սարսափելի շպարով և վախենալի դիմակներով երիտասարդները դուրս էին եկել Երևանի կենտրոնական փողոցներ՝ նշելու տարվա ամենասարսափազդու տոնը: