
aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տանելու ճանապարհին մահացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Խալխալյանը: Կայքի տեղեկություներով՝ Դ. Խալխալյանը մարտական հենակետում փորի, կրծքավանդակի շրջանում սուր ցավ է զգացել, հավանաբար, նա կաթված է ստացել: