Ավելի քան հինգ հարյուր տարվա մեջ առաջին անգամ հնէաբանները Երուսաղեմում բացել են Քրիստոսի գերեզմանի մարմարե սալիկը: Հնէաբանները գերեզմանը ցանկանում են վերանորոգել եւ այնտեղ որոշ գիտական հետազոտություններ անցկացնել:
Մարմարե սալիկի բացումը թույլ կտա գիտնականներին ուսումնասիրել գերեզմանոցում այն քարը, որի վրա պառկած է եղել Քրիստոսը:
Նշենք, որ Քրիստոսի գերեզմանում ուսումնասիրություններ անելու եւ այն վերանորոգելու թույլտվություն տրվել է այս տարի, եւ ենթադրվում է, որ գիտական եւ վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչեւ 2017-ի Սուրբ Զատիկը:
Ծրագրի բյուջեն կազմում է 4մլն դոլար:
Հնէաբանները փոխանցել են, որ սալիկը բարձրացնելիս դրա տակ քարեր են հայտնաբերել: Այժմ դրանք պետք է ուսումնասիրել՝ հասկանալու համար՝ ինչ ծագում ունեն դրանք: