Քոնոր Մակգրեգորը, հնարավոր է, UFC 205-ից հետո դադարեցնի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Irish Sun իռլանդական լրատվամիջոցը հայտնում է, որ Քոնոր Մակգրեգորը, հնարավոր է, UFC 205-ից հետո դադարեցնի կարիերան: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նշված շոուից հետո Մակգրեգորը ինչ-որ հայտարարություն պետք է անի:

The Irish Sun-ը հաղորդում է, որ Մակգրեգորը պատրաստվում է նվազագույնը մեկ տարով ընդմիջվել, որպեսզի ժամանակն իր ընկերուհուն ընձեռի, ում հետ ծրագրել է ամուսնանալ: Որոշ աղբյուրներ նաև հայտնում են, որ Քոնորի ընկերուհին հղի է: Միևնույն ժամանակ The Irish Sun-ը հայտնում է, որ Քոնորը չի պատրաստվում կարիերան վերջնականապես թողնել. հնարավոր է՝ մի քանի տարի անց վերադառնա մեծ ռինգ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին UFC 205-ին Քոնոր Մակգրեգորը կմենամարտի թեթև քաշային կարգում չեմպիոն Էդդի Ալվարեսի հետ:




Լրահոս