Թեժ «ռազբորկաներ». «օրենքով գողերը» սկսել են բաժանել Ջանիևի հարստությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

mzk1.ru-ի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ «օրենքով գողերն» անցել են «կրիմինալ գեներալ» Ռովշան Ջանիևի ժառանգության բաժանմանը: Դրան հավակնում են գողեր Հուսեյն Ահմադովը (Հուսեյն Սլեպոյ) և Մերաբ Ջանգվելաձեին (Մերաբ Սուխումսկի) մերձավոր հեղինակություններ:

Լրատվականը հայտնում է, որ վերջին տարիներին Ջանիևի դիրքերը Մոսկվայում շատ էին թուլացել. այնտեղ նա այնքան էլ շատ ակտիվներ չուներ: Ամենախոշորը դրանցից կանաչեղենի, միրգ-բանջարեղենի վաճառքի մեծածախ շուկան էր, որը հաճախ փոխում էր իր տեղակայման վայրերը: Այժմ այն գտնվում է Վարշավյան խճուղու շրջանում:

Ջանիևի մահից հետո շուկան անցել է Ջանգվելաձե եղբայրների լրիվ վերահսկողությանը:
Շատ ավելի լուրջ ակտիվներ ուներ Ջանիևը Թուրքիայում, որտեղ նա բնակվում էր վերջին տարիներին: Դա մեծ թվով կոմերսանտներ ու ֆիրմաներ են, որոնք աշխատել են Ռովշանի «տանիքի» ներքո. հյուրանոցներ, թմրանյութերի մատակարարման ուղիներ և այլն:

Ըստ աղբյուրի, Ահմադովը մշտապես ուղեկցում էր Ջանիևին կոմերսանտների հետ բանակցությունների, տարբեր «ռազբորկաների» ժամանակ, բոլորից ավելի լավ գիտեր, թե ով և որքան էր վճարում Լյանքորանսկուն, ինչ օբյեկտներ ու ֆիրմաներ է վերահսկում:

Ուստի զարմանալի չէ, որ Հուսեյն Սլեպոյը ընկերոջ մահվանից հետո հայտնել է ժառանգության նշանակալի մասի նկատմամբ իր նկրտումների մասին, ինչպես նաև սկսել է այցելել գործարարներին՝ հայտարարելով, որ ինքը Ռովշանի ժառանգորդն է: Այդ նպատակով Մոսկվայից նույնիսկ «դուրս էր գրվել» չեչենցի գրոհայինների մեծ խումբ, որոնք Ահմադովի փաստարկները ավելի համոզիչ են դարձնում:




Լրահոս