Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի նոր պայմանագրի ֆինանսական մանրամասները,- տեղեկացնում է The Guardian-ը:
Ըստ աղբյուրի՝ Ուելսի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «արքայական ակումբում» կստանա շաբաթական 350 հազար ֆունտ. դա 62 ֆունտ ավելի է, քան Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը:
«Արքայական ակումբի» հետ ուելսցու նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2019 թվականին: Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին «Տոտենհեմից»:
Աղբյուրը՝ armsport.am