
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.59-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Միկոյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում այրվում են ավտոտնակներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.36-ին, մարվել՝ 17.58-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոտնակի տանիքի ծածկը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր: