
Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որի շրջանակներում այսօր ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ վերջին երկու տարիներին ՀՀ տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով:
«Այս իրավիճակում տնտեսական աճ ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիտ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում` քիչ ուշ: