
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել «Վրացական երազանք» կուսակցությունը, այդպիսով այն հավաքել է սահմանադրական մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ տեղերի քանակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի ԿԸՀ տվյալների համաձայն՝ երկու օկրուգներում հաղթել են անկախ թեկնածուները, մնացած 48-ում՝ «Վրացական երազանք»-ի թեկնածուները:
Ընդ որում, հաղորդվում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը չի հաղթել օկրուգներից ոչ մեկում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում ընտրողների ակտիվությունը կազմել է 37,5%: