
Իրաքի բանակը Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից 11 գյուղ է ազատագրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ իրաքցի զինվորականները 8 գյուղ են գրավել Մոսուլի հարավ-արևմուտքում, մեկ գյուղ քաղաքի արևելքում, և պեշմերգայի (քրդական զինված ուժեր) վերահսկողության տակ են առնվել հյուսիս-արևելքում գտնվող երկու գյուղ:
Հոկտեմբերի 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր Մոսուլի ազատագրման ռազմական օպերացիայի սկզբի մասին: