Աբովյանում գիշերային ակումբի դանակահարված տնօրենի վիճակը կայուն ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան քաղաքում գիշերը տեղի ունեցած դանակահարության հետևանքով տուժած 31-ամյա Մամիկոն Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է Վերակենդանացման բաժանանմունքում: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ  Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: ԲԿ-ից տեղեկացրին, որ Մամիկոն Գրիգորյանը գլխի շրջանում է ստացել վնասվածքներ, վիրահատությունը հաջող է անցել:

Հիշեցնենք, որ Այս գիշեր «Օլե» գիշերային ակումբում  տեղի էր ունեցել վիճաբանություն, որի հետևանքով  դանակահարվել է ակումբի տնօրենը:

shamshyan.com-ի տեղեկություններով` Մամիկոն Գրիգորյանի հետ գիշերային ակումբում վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով  դրսում դանակով հարվածել է ակումբի տնօրենին և դիմել փախուստի։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հակոբ Արշակյանին հայտնաբերելու ուղղությամբ։




Լրահոս