Հայաստանի հանրապետական կուսակցության 16 րդ համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հաստատվել էր համագումարի օրակարգը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց զրուցել մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ` հասկանալու համար, թե հրավիրե՞լ են արդյոք իրենց ՀՀ կուսակցության համագումարին, թե ոչ:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, «Ես չունեմ ոչ մի հրավեր»: Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը ասաց. «Ո՛չ, չեմ կարծում, չենք մասնակցելու»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ դեռևս տեղյակ չէ:
«Համախմբում» կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Հրավիրած չի լինի, եթե հրավիրված էլ լինեինք, բնականաբար չէինք գնա»:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց. «Այս պահի դրությամբ նման հրավեր չենք ստացել և այս հարցի շուրջ քննարկում չի եղել»:
Նշենք, որ ՀՀԿ 16- րդ համագումարում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալու հաշվետու ելույթով, տեղի է ունենալու ՀՀԿ նախագահի և գործադիր մարմնի ընտրություններ:
Լիդա Եղիազարյան