
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Անտոնիո Վալենսիան բաց է թողնելու թիմի առաջիկա հանդիպումները: Էկվադորցի ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել ձեռքի կոտրվածքից հետո:
«The Mirror»-ը հայտնում է, որ հետազոտության արդյունքների համաձայն, Վալենսիայի ապաքինման համար անհրաժեշտ է վեց շաբաթ: Հավելենք նաև, որ Instagram-ի իր էջում ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է շութափույթ կերպով խաղադաշտ վերադառնալու մասին: