
Զինհաշմանդամների աջակցության ծրագրի անդամ Հայկուհի Մինասյանը Armlur.am -ին տեղեկացրեց, որ զինհաշմանդամներից մեկին անհրաժեշտ է 100 հազար դրամի դեղորայք:
ArmLur.am-ի հետ զրույցում Հայկուհի Մինասյանը նշեց. «Պաշտպանության նախարարությունից գրավոր մերժում է եկել, ասել են, որ պետք է դեղորայքը տրամադրի Առողջապահության նախարարությունը: Առողջապահության նախարարության ԹԵԺ գծի աշխատակիցն էլ ասաց, որ որևէ դեղորայք չի հասնում ըստ օրենքի: Բա ինչպե՞ս են ասում, որ զինհաշմադնամի ողջ առողջապահական ծախսերը հոգում է պետությունը»:
Զինհաշմանդամի անձնական տվյալները և վերոհիշյալ դեղորայքի անունը չենք կարող նշել՝ ելնելով լրագրողական էթիկայի կանոններից:
Լիդա Եղիազարյան