
Այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցավ՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցած «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացումը։
Նշենք, որ բացման արարողությանը ներկա էին Սերժ Սարգսյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և բազմաթիվ այլ հյուրեր: Նրանք շրջեցին առողջ ապրելակերպին միտված սպորտային ժամանակակից սարքավորումներով հագեցած նորակառույց համալիրում, ծանոթացել` կատարված աշխատանքներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան