
Հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երեկվա մարզումների մանրամասները: Հայ ֆուտբոլիստը որոշել էր ինքնուրույն մարզվել հանգստյան օրերին, որպեսզի պահպանի ֆիզիկական պատրաստվածությունը: Այսօր Մխիթարյանը մարզվել է արդեն ընդհանուր խմբում. վերջին խաղը նա բաց էր թողել մարզիչի որոշմամբ:
Հիմնական խմբի հետ մարզումներին վերադարձել է նաև անգլիական ակումբի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը: