Պուտինը ստորագրել է ԱՄՆ-ի հետ պլուտոնիումի մշակման մասին համաձայնագրի դադարեցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել ԱՄՆ-ի հետ պլուտոնիումի մշակման մասին համաձայնագիրը դադարեցնելու մասին: Այս մասին ասվում է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում, փոխանցում է «Սլոն» գործակալությունը:

Նման որոշում է ընդունվել՝ կապված «ԱՄՆ-ի ոչ բարեկամական գործողությունների արդյունքում ռազմավարական կայունության սպառնալիքի արդյունքում ծագած հանգամանքների արմատական փոփոխության» հետ: Համաձայնագրում հիշեցվում է ԱՄՆ-ի պարտականությունների չիրականացումը՝ պլուտոնիումի մշակման հարցում:

Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը կվերսկսի համաձայնագրի գործողությունը այն դեպքում, եթե ԱՄՆ-ն կրճատի ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրներում մինչև 2000թ.-ի մակարդակը: Վաշինգտոնից պահանջվում է նաև չեղյալ համարել Սերգեյ Մագնիտսկու օրենքն ու Ուկրաինայի ազատության աջակցման մասին օրենքները, չեղյալ համարել ՌԴ դեմ պատժամիջոցներն ու փոխհատուցել ԱՄՆ-ի հանդեպ «հարկադիր» հակապատժամիջոցների վնասը:




Լրահոս