
Հաշվի առնելով, որ ՊՆ բյուջեն փակ է, ես ձեզ կարող եմ ասել ընդհանուր քաղաքականության մասով: Մեծ ավելացում բյուջեի չի նախատեսվում: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այն ինչ նախատեսվում է բնականոն աճի շրջանակներում է, բայց մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ կապված խնայողությունների հաշվին մարտական պատրաստվածության և սպառազինության հետ, ինչպես նաև ներսում սպառազինության վրա գումարների ավելացման առումով: Սա ՊՆ քաղաքականությունն է և այդ քաղաքականությունը պահվելու է եկող տարում»,- նշեց նա:
Հավելենք, որ պաշտպանության նախարարը չցանկացավ պատասխանել այլ բնույթի հարցերի: