
ՌԴ ԱԳՆ-ն վճռականորեն քննադատել է Սիրիայի Հալեպ քաղաքում քիմիական զենքի կիրառումը: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta-ն, ասվում է արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հոկտեմբերի 30-ին ահաբեկիչները ռմբակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը: Թունավորում են ստացել առնվազն 35 մարդ, շատերը հոսպիտալացվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Սիրիայում հայտնել էին, որ ահաբեկիչները ռմբակոծել են Հալեպի հարավ-արևմուտքը թունավոր գազի կիրառմամբ: