Վայքի տարածաշրջանում քարաթափումներ են տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 19:00 – 19:30-ի սահմաններում, Երևան – Մեղրի միջպետական ավտոճանապարհի Վայք – Ջերմուկ ճանապարհահատվածի 1,2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 6 խմ ծավալով:

Նույն օրը՝ ժամը 19:30 – 20:00-ի սահմաններում, Վայքի տարածաշրջանի 153-րդ կմ-ում կրկին տեղի է ունեցել քարաթափում՝ 20 խմ ծավալով:

Նշված ճանապարհահատվածները սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները կարճ ժամանակահատվածում քարերը հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածներից: Ճանապարհները երկկողմանի բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս