Պուտինը դիմել է ռուս-ադրբեջանական ֆորումի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարեկամական և բարիդրացիական հարաբերություններն ընկած են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բազմակողմանի ռազմավարական գործընկերության հիմքում: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է Բաքվում անցկացվող VII ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:

«Ֆորումը զարգացնում է վստահության և փոխըմբռնման ավանդույթները, խթանում է ինտեգրացիոն գործընթացների և փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,-իր ուղերձում նշում է ՌԴ նախագահը:

Պուտինը վստահություն է հայտնել, որ միջոցառումը կանցկացվի կառուցողական երկխոսության ֆորմատով:




Լրահոս