
2017 թվականի առաջին վեց ամսում մենք ունենալու ենք 131 պատգամավոր և նրանք ստանալու են այն գումարը, որը ստանում են հիմա: Դրանից հետո մնացած վեց ամսվա համար կառավարությունը հաշվարկել և հիմք է ընդունել 101 թիվը: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ աշխատակազմի համար նախատեսված ծախսերի նվազմանը, այս մասին նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Նշենք, որ 2016 թվականի համեմատ տրամադրվելիք գումարները նվազել են և որպես հիմք ընդունվել է պատգամավորի թվի նվազումը, որը լինելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
Անդրադառնալով իր հետագա գործունեությանը և իր ՍԴ անդամ դառնալու մասին լուրերին` Հրայր Թովմասյանը նշեց. «Իմ կյանքի հետագա պլանավորման վերաբերյալ որոշակի անորոշություն կա: Ես այսօր չեմ կարող պատասխանել հարցին, թե պառլամենատական ընտրություններից հետո կմնամ պետական համակարգում, թե ոչ: Եթե ցանկացած պաշտոնում կա ինչ-որ մեկը, ով կարող է այդ աշխատանքն ավելի լավ անել, քան ես, ապա ես պատրաստ եմ իմ տեղը զիջել նրան»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: