
Բյուջեի գումարը երբեք որևէ կառավարության օրոք որևէ պետությունում բավարար չէ, միշտ անհրաժեշտ են ավելի շատ գումարներ, բայց հնարավորություններն այդքան են: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեով տրամադրված գումարներին, այս մասին նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով երեկվա հանդիպմանը, որի ժամանակ վարչապետը մի քանի նկատողություններ տվեց տպարանի շենքի պայթեցման առումով, Հարությունյանը նշեց. «Մի քանի մեղավորներ կային և յուրաքանչյուրը կստանա իր պատիժը»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: