Ինչ զենքերով են կրակել Երրորդմասցի Լյովիկին և ընկերներին. սպանության գործով հերթական նիստը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Այսօրվա նիստին ուսումնասիրվում էին իրեղեն ապացույց համարվող զենքերը: Փորձաքննությունն իրակացրել էր Վալերիկ Ասլանյանը: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց տեղեկանալ, թե փորձագետը որտեղ և ինչ պայմաններում է անցկացրել զենքերի զննությունը, ապա հայտարարեց, որ իրեղեն ապացույց համարվող զենքերը ոչ պատշաճ պայմաններում են զննվել, որի արդյունքում փաստերը խեղաթյուրվել են:

Լուսինե Սահակյանը դահլիճում անձամբ առանց վնասելու կարողացավ բացել իրեղեն ապացույց համարվող ատրճանակի փաթեթը. կնիքները պահված էին առանձին, որոնք ավելի ուշ գտնվեցին միևնույն փաթեթում:

Լուսինե սահակյանը նշեց, որ նման կերպով պահված իրեղեն ապացույցները շատ հեշտ կարելի փոփոխության ենթարկել:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստին կքննվեն տեսաձայնագրությունները, նիստը կկայան նոյեմբերի 7-ին՝ 11.00-ին:

Լիլիթ Շաբոյան

14858817_1357198070986907_1049483391_o

14881317_1357198090986905_1834075087_o

14895543_1357198084320239_210142574_o

14907713_1357198094320238_835693001_o

14923844_1357198077653573_192933667_o

14954434_1357198074320240_1264146523_o

14958165_1357198087653572_1998194790_o

14958904_1357198080986906_1143988390_o

14958924_1357198064320241_166876655_o

14959179_1357198097653571_1206026818_o




Լրահոս