Հրապարակվել է հայ ուղևորի պատճառով Կիևի օդանավակայան վերադարձած ինքնաթիռի անձնակազմի և դիսպետչերի բանակցությունների վերծանված տեքստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բելառուսն այսօր» թերթում հրապարակվել է հայ ուղևորի պատճառով Կիևի օդանավակայան վերադարձած ինքնաթիռի անձնակազմի և դիսպետչերի բանակցությունների վերծանված տեքստը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դիպետչեր. ««Բելավիա-840»-ը հրաման է ստացել «Ժուլյանա» օդանավակայան վերադառնալու մասին: Հրամանը չկատարելու դեպքում մարտական ավիացիա կբարձրացվի»:

Օդաչու. «Իսկ ի՞նչ է պատահել»:

Դիսպետչեր. «Չեմ կարող փոխանցել: Ժամանելուն պես կտեղեկանաք»»,-ասվում է վերծանված տեքստում:

Վերծանված տեքստից հետևում է, որ անձնակազմը հրաման է ստացել «ռազմական ղեկավարությունից»:

Վայրէջքից հետո օդանավից դուրս էին հանել մեկ ուղևորի՝ ՀՀ քաղաքացուն:




Լրահոս