Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 26-ի ԱԽ-23-Ո-20 և ԱԽ-23-Ո-21 որոշումներով ներկայացված առաջարկությունները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 2-ից համարել դադարած:
2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 4-ից համարել դադարած:
Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից: