Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման գործընթացի սկիզբը հետաձգվում է անորոշ ժամանակով՝ սիրիական Հալեպում զինյալների գործողությունների պատճառով: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:
«Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու համար անհրաժեշտ է միասին գործել: Քաղաքական գործընթացի սկիզբն ու խաղաղ կյանքի վերադարձը հետաձգվում է անորոշ ժամանակով»,-ասել է Շոյգուն:
Նա նաև նշել է, որ արևմտյան երկրները պետք է կողմնորոշվեն՝ պայքարում են ահաբեկիչների դեմ, թե՝ Ռուսաստանի:
Ընդ որում, ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով՝ ռուս զինծառայողներն արդեն 16 օր է՝ ավիացիա չեն կիրառում Հալեպում: