Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այսօր անսպասելի այց է կատարել Մոսկվա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Haberturk հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Աքարը ժամանել է Մոսկվա իր ռուս գործընկերոջ՝ Վալերի Գերասիմովի հրավերով: Վերջիններս կքննարկեն ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային խնդիրները:
Նշվում է, որ դեռևս ո՛չ ռուսական, ո՛չ թուրքական կողմը պաշտոնապես չեն հայտարարվել այցի մասին: