Տեսախցիկների գնման հարցում դժվարությունը ոչ թե տեխնիկական է, այլ ֆինանսական. Դավիթ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համապետական ընտրությունների ժամանակ նախատեսվող ուղիղ հեռարձակման համար տեսախցիկների գնման հարցում դժվարությունը ոչ թե տեխնիկական է, այլ ֆինանսական: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

«Կարող են գումարները չբավարարել և որևէ կամզակերպություն չցանկանա հանձն առնել այդ պարտավորությունը», – ընդգծեց նախարարը։

Լինելու է բաց գնման ընթացակարգ և ցանկացած կազմակերպություն, որը բավարարի եռակողմ հանձաժողովի կողմից սահմանած պահանջներին՝ կմասնակցի գնման գործընթացին,ասաց նա և հավելեց. «Պատասխանատվությունը միայն կառավարության ուսերին չի լինի։ Կլինի եռակողմ հանձնաժողով, որտեղ կառավարությունը կլինի փոքրամասնություն»:

Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ հանձնաժողովում մեծամասնություն են կազմելու ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։




Լրահոս