Որակյալ կոշիկի ընտրությունը բարդ գործընթաց է, որին պետք է լրջորեն մոտենալ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հատկապես ժամանակ և մեծ գումարներ են վատնում այդ գործընթացի վրա՝ փնտրելով իդեալական կոշիկ, որը կծառայի մի քանի սեզոն:
Որոշ կանայք նախապատվություն են տալիս բրենդային կոշիկներին: Սակայն դա չի ապահովում որակը:
Բարձրակրունկ կոշիկ
Բարձրակրունկ կոշիկներ ընտրելիս, նախ, պետք է ուշադրություն դարձնել հարմարավետությանը: Ոչ մի դեպքում չի կարելի հարթ տակացուով կոշիկ գնել. դրանք հարմար են միայն ֆոտոսեսիայի համար:
Ուշադրություն դարձրեք նաև կարերին: Դրանք պետք է կոշտ լինեն, իսկ երկարությունը՝ 2-3 մմ: Այլապես կոշիկը շուտ կպատռվի:
Երկարաճիտք կոշիկ
Երկար են ծառայում բնական կաշվից պատրաստված երկարաճիտք կոշիկները: Նման կոշիկները կայուն են ջերմաստիճանի փոփոխությունների դեպքում:
Կոշիկը չպետք է սուր հոտ ունենա:
Կոշիկի որակի հիանալի ցուցիչ են համարվում կարերը՝ ուղիղ, առանց ծալքերի:
Ռետինե երկարաճիտք կոշիկ
Տակացուն չպետք է սահի, ռետինե կոշիկների վրա չպետք է քերծվածներ կամ ճաքեր լինեն, որպեսզի չթրջվի:
Սպորտային կոշիկ
Այն պետք է ամուր լինի: Իսկ ամրությունը ստուգելու համար տակացուն ծալեք նախ երկայնքով, ապա՝ դեպի առաջ: Ուշադրություն դարձրեք ծալքի տեղին. այն չպետք է լինի կենտրոնում:
Հարկ է հիշել, որ բրենդը որակի նշան չի կարող լինել: