Վարդենիսի քաղաքապետը մանրամասնում է ծեծի պատմությունը. գժի մեկն էր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակը» շարունակում է հետևել Վարդենիսի քաղաքապետի շուրջ ծավալվող աղմուկին։ «Գրել էինք, որ համայնքի 14 տարվա քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ վերջին ամսում տհաճ միջադեպեր են տեղի ունեցել, ընդ որում, հենց քաղաքապետի աշխատասենյակում, և դրանցով այժմ զբաղվում է ոստիկանությունը։ Մեր տեղեկություններով, որոնք պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քաղաքապետին ապտակողը նրա տեղակալ Աշոտ Դավթյանն է եղել, որին Խլոյանը առաջարկել է ազատվել պաշտոնից։ Նա «ռազբորկա» է ունեցել տեղի «Հայոց արծիվ» կուսակցության ներկայացուցիչների՝ Արման և Արամ Արշակյանների հետ՝ կուսակցության ղեկավարին բողոքելու համար։

Խլոյանի վրա հարձակվել է Վանյա անունով մեկը, մեր տվյալով, նրա Սոնիկ քարտուղարուհու որդին, որին քաղաքապետը խոստացել է տարածք հատկացնել թանգարան սարքելու համար, ու չի կատարել խոստումը։ Վոլոդյա Խլոյանը դիմել է ոստիկանութուն։ «Նա հայտնել է, որ մի քաղաքացի մտել է իր աշխատասենյակ, իրեն հարվածել է և դուրս է եկել», – պատասխանելով «Հրապարակի» հարցին՝ ասացին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից»,-գրել է «Հրապարակ»-ը` շարունակելով.

«Մեր զրույցից քիչ անց քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը կրկին կապվեց մեզ հետ և ներկայացրեց իր պարզաբանումները, որոնք ամբողջացրեցին պատկերը։
«Գրել եք, որ Արշակյան եղբայրները մտել են իմ աշխատասենյակ, իմ դոշերը հավաքել են, նման բան, նման խոսակցություն չկա, ես նրանց հետ հաշտ եմ։ Մի աննորմալ կա, որի գործերը ոստիկանությունը արդեն գրանցել է։ Նա եկել է իմ աշխատասենյակ, ոտքով դուռը բացել է, հարձակվել է ինձ վրա, ես էլ էդ մարդուն իմ աշխատակազմի հետ ճանապարհ եմ դրել։

Ներքին գործերի համակարգը ամեն ինչ արձանագրել է։ Նա ասում է՝ ինձ թանգարան պետք է տաք, աշխատեմ։ Ես էլ ասում եմ՝ ընկեր ջան, ձեր թանգարանի գույքը ինչ- որ կա, թող ուսումնասիրեն։ Գնացել են մարզպետարանից, տեսել են, նորմալ բան չկա, գողացած ժամացույցներ են, իրենք էլ են ծիծաղել։ Դա ի՞նչ թանգարանի բան է։ Երևի, քաղաքական գործունեության մարդիկ են սովորեցրել, եսիմ ով, սա էլ գիժ է։ Եթե գիժ չլիներ, ինչ՞ու պետք է գար, հարձակվեր»։

-Իսկ ձեր տեղակալի հետ ի՞նչ պատմություն է։

-Հարց չկա իմ տեղակալի հետ։

– Դուք չե՞ք ասել, որ ինքը գործից դուրս գա։

– Այ ցավդ տանեմ, դրա պաշտոնավարման ժամկենը լրանում է ամսի երեքին։ Երեքին ես նոր հրամանը կարձակեմ»։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս