Նոյեմբերի 2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0…-2 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկն էապես չի փոխվի, 3-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: