Միքայել Մինասյանը՝ ընդդեմ նախարար Վահան Մարտիրոսյանի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում իշխանական կայքերը, որոնք տարբեր թելերով կապված են Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հետ, ակնհայտորեն թիրախավորել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: Պատճառն ակնհայտ է՝ իշխանական ԶԼՄ-ներն իրենք են տեղեկություններ տարածում, որ Մարտիրոսյանը բոլոր գերատեսչություններին հրահանգել է օգտվել «Ռոստելեկոմ» կապից:

Ինչն էլ, բնականաբար, դուր չի եկել Միքայել Մինասյանին: Բանն այն է, որ դե ֆակտո նրան է պատկանում մինչ օրս բոլոր գերատեսչություններին կապ ապահովող «Յուքոմ» ընկերության առյուծի բաժինը: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզաբանումներ փորձեց ստանալ նախարար Վահան Մարտիրոսյանից: Վերջինս, պարզվեց, իրեն թիրախավորված չի համարում, իսկ «Ռոստելեկոմի»-ի բաժանորդներին պետական ապարատում ստիպողաբար ավելացնելու մասին լուրերն էլ հերքեց: Հիշեցնենք` Վահան Մարտիրոսյանը հաստատել է, որ ինքը «Ռոստելեկոմի»-ի հիմնադիրներից մեկն է եղել, ապա գործադիր տնօրենը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս