«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես վաղօրոք գրել էինք, երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Նա հրաժարվեց հարցերի պատասխանել, միայն ասաց, որ շատ լավ տրամադրություն ունի․ «Ես լավ իրավիճակում եմ գտնվում: Կարծում եմ՝ 25 տարի լարված աշխատելուց հետո դա զարմանալի չէ: Ես վերջապես հանգստանում եմ»:
Ալավերդյանը հարկային համակարգի հիմնադիրներից է: Նրա հեռացումը լրագրողների սրտով չէ, քանի որ Ալավերդյանը հարկայինի «ամենախոսացող» պաշտոնյաներից էր եւ, սովորաբար, պարզաբանում էր հարկային օրենքներն ու կանոնակարգերը: Ալավերդյանին փոխարինելու է ՊԵԿ նախագահի խորհրդական Կարեն Բրուտյանը, որն ավելի վաղ ֆինանսների նախարարության ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետն էր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: