Խորհրդարանը հոկտեմբերի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։
ԸՕ-ում կատարված փոփոխություներն արժանացել են շատերի դժգոհությանը: Սուտ մատնությունը քրեկանացնելով քաղաքացիների ուսերին բեռ է դրվում. կա՛մ պետք ներկայացնեն բավարար և հիմնավոր ապացույցներ, կա՛մ լռեն:
Խնդրին անդրադարձավ նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում»ՀԿ-ի նախագահ տնօրեն Դանիել Իոաննիսյանը` նշելով, որ այնպիսի տպավորություն է, թե իշխանությունները ցանկանում են պայքարել ոչ այնքան ընտրակեղծարարների դեմ, որքան որ՝ հաղորդումների. «Պայքարում են ընտրակեղծիքների մասին հայցադիմումների դեմ, իրականում ոչ թե դիմում տվողների այլ հենց դիմումների: Նրանց նպատակն այն է, որ մարդիկ վախենան այդ հոդվածից և գլուխ չդնեն դիմումներ տալու հետ»:
Իոաննիսյանը նաև նշեց, որ խոսքը խախտումների մասսայականության մասին է. «Եթե միայն մեկ անձի փոխարեն քվեարկությունը ֆիքսենք խնդիր չկա, դրան ընթացք կտան, եթե երկու էլի խնդիր չկա, բայց եթե դա ունենա մասսայական բնույթ, ապա մենք լուրջ խնդիր կունենանք դրանք արձանագրելու և համապատասխան ընթացք ապահովելու: Այս նորմը չի խանգարի փոքր մասշտաբների խախտումները բացահայտելու համար, բայց եթե դա մեծ մասշտաբների հասնի այդտեղ արդեն խնդիր կունենանք»:
Լիլիթ Շաբոյան