ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե հայրության որոշումը կամ հայրության ճանաչման փաստի որոշումը կատարվել է դատական կարգով, ապա հայրության որոշման պետական գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում:
Ստեփան Իսկանդարյան (43 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցման համար անհրաշետ է՝
– գրավոր դիմում,
– դիմողի անձը հաստատող փաստաթուղթ,
– լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ եւ լիազորագիր՝ հաստատված նոտարի կամ նոտարական գործողություններ իրականացնող այլ անձի կողմից, իսկ այլ պետություններում տրվելու դեպքում՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի Հաագայի կոնվենցիայով սահմանված կարգով ապոստիլով հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ),
– դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը,
– երեխայի ծննդյան վկայականը:
Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե խնամակալության եւ հոգեբարձության մարմինը երեխայի հայրությունը որոշելու համաձայնություն չի տալիս, ՔԿԱԳ մարմին անհրաժեշտ է ներկայացնել հայրության որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը: