Armenian text to speach

Ինչու են դադարեցվել դատավորների լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ հայտնի դարձավ, որ դադարեցվել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի լիազորությունները։ Լրացել է դատավորների 65 տարին։ Իսկ ինչո՞վ են զբաղվելու թոշակի անցած դատավորները: Արարատ Պետրոսյանը, պարզվեց, դեռ չի որոշել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատավորը խնդրեց իրեն չշտապեցնել. «Ժամանակը ցույց կտա: Եկեք դեռ դրա մասին չխոսենք, լա՞վ»,- ասաց դատավորը:

Իսկ Յուրի Բաղդասարյանը երկու ամիս հանգստանալուց հետո կանցնի դասախոսական գործունեության. «Փաստաբանի գործը իմը չէ»,- թոշակի անցած դատավորների շրջանում տարածված տարբերակներից մեկին այսպես արձագանքեց Ա. Պետրոսյանը: Վերջինս վստահեցրեց, որ իրեն վճիռներ կայացնելու ժամանակ երբեք չեն ճնշել. «Ես ճնշվող կերպար չեմ: Վճռաբեկի նախագահը երբեք իմ վճիռների վրա չի ազդել: Վճռաբեկի նախագահը ընդհանրապես իր խոսքն ասում է նախադեպային որոշումներով: Ինձ չեն ասել, չեմ բախվել նման բաների: Անկեղծ ասած՝ մեծ հնչեղությամբ գործեր չեմ էլ քննել, որ նման բան լինի»,- անկեղծացավ դատավորը:




Լրահոս