Ինչ են խոսել Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը. հանդիպման մանրամասները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` պաշտոնաթող նախարար Սեյրան Օհանյանի` մոտ ապագայում ընդդիմադիր հայացքների հարելու շուրջ իրարամերժ տեղեկությունների տարափ է: Ըստ որոշ լուրերի՝ պաշտպանության նախկին նախարարը նախագահելու է ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի ստեղծվելիք «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ, ով նրան ընկերաբար «հիշեցրել է», որ «չափը չանցնի»:

Գնալով լուրերի հետքերով`«ժողովուրդ»-ը պարզեց, որ Սեյրան Օհանյանը հանդիպել է ոչ միայն Արմեն Գեւորգյանի հետ: Այսպես՝ մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ գրեթե նույնաբովանդակ զրույց կայացել է նաեւ Սեյրան Օհանյանի եւ գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) միջեւ: Վերջինս գովեստի խոսքեր է հեղել նախկին նախարարի հասցեին եւ հորդորել քաղաքականության մեջ չներքաշվել: «Հրամանատար մարդ ես, էդպիսի բաների մեջ մի՛ ներքաշվի»,- մասնավորապես, ասել է Բեգլարյանը: Սրան ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը շտապել է տեղեկացնել՝ ինքը դեռ կորոշի իր հետագա անելիքները:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Արմեն Գեւորգյանը կտրականապես հերքեց լուրերը, որ հանդիպել է Օհանյանին, այդ թվում՝ համոզելու փորձերը Սեյրան Օհանյանին ետ կանգնել: Այլ հարցերի պարոն Գեւորգյանը չպատասխանեց:

Մանրամասները`  տեսանյութում:




Լրահոս