Փրկարարները չինական Չունցին քաղաքի ածխահանքում պայթյունից հետո 33 հանքագործի դի են հայտնաբերել, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով չինական պետական ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Մեկ օր փրկարարները փորձել են հանել հանքավայրում արգելափակված աշխատակիցներին:
Ինչպես հայտնում է People’s Daily պարբերականը՝ բոլոր հանքագործները դուրս են բերվել և ճանաչվել: Միայն 2 աշխատակից ողջ է մնացել:
Պայթյունի պատճառները պարզվում են: Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել, մոտակա մի շարք հանքեր դադարեցրել են աշխատանքները: