Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պլանավորում է մնալ իր պաշտոնին մինչև 2021 թ.-ը: Նա վստահ է, որ երկիրն «առավել կբարելավվի»:
Սիրիայի նախագահը The New York Times-ի հարցազրույցում ասել է, որ Սիրիան այժմ ավելի լավ վիճակում է, քան պատերազմից առաջ:
Ասադի խոսքով՝ Արևմուտքի երկրները սխալ են անում՝ աջակցելով ապստամբներին և ոչ թե իր կառավարությանը:
«Արևմտյան ԶԼՄ-ների վերնագրերում ես վատ նախագահ եմ, վատ տղա, ով սպանում է լավ տղաներին»,-ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը բացառել է քաղաքական վերաձևավորման հնարավորությունը և նշել, որ նա կմնա իշխանության գլխին՝ մինչև չլրանա իր երրորդ 7-ամյա նախագահական ժամկետը՝ մինչև 2021թ.-ը: