ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն որոշում է ընդունել Հալեպում նոյեմբերի 4-ին ժամը 9.00-ից մինչև 19.00-ն հումանիտար դադար սահմանելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անիմաստ զոհերից խուսափելու համար…Որոշում է ընդունվել Հալեպում առավոտյան ժամը 9.00-ից մինչև երեկոյան ժամը 19.00-ն հումանիտար դադար սահմանել»,-ասել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Գերասիմովը նշել է, որ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն չի կարողանում տարբերել ընդդիմությունն ահաբեկիչներից, ռուսական ռազմական գերատեսչությունը դիմել է զինված խմբավորումների առաջնորդներին՝ կոչ անելով դուրս գալ Հալեպից:
Նրա խոսքով՝ այդ նպատակով թուրք-սիրիական սահմանային միջանցքը բաց է: