Մեղրու լեռնանցքում մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:

Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ:

Գավառ – Մարտունի, Մարտունի – Վարդենիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի ընթացքում կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս