Որքան գումար է հատկացված ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե որքան գումարներ են տրամադրվել գյուղատնտեսական և բնապահպանական ոլորտներին:

Նա նշեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է իրականացնի 20 ծրագիր, ինչի համա տրամադրվել է 2 մլդր-ից ավել գումար: «Մեծ գումար են կազմում աշխատակազմի պահպանման ծախսերը: Փոփոխությունները բացատրվում են կառուցվածքային փոփոխություններով կամ օպտիմալացմամբ», – նշեց նա:

Ջանջուղազյանը հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվելու է 8 մլրդ-ից ավել գումար: Նա նշեց, որ կան ծրագրեր

, որոնք իրականացվելու են արտաքին միջամտության շնորհիվ: Ջրային տնտեսության պետական կոմիտեին նախատեսված է հատկացբել 17 մլրդ դրամ:




Լրահոս