«Դատը չսկսած` մի րոպե հետո հետաձգվում է». սարիթաղցիները կրկին նախագահականի դիմաց են (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նենց սառն անտարբերություն է, որ ոչ մի բանի չենք սպասում: Դատը չսկսած` մի րոպե հետո հետաձգվում է: Չգիտես ինչ պետքա լինի, անորոշ վիճակա: Թող ասեն հա 100 տարի տալիս են, բայց ոչ թե սենց քցեն ավելորդ քաշքշուկների մեջ»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Սարի թաղի բախումների ժամանակ կալանավորված Արսեն Մկրտումյանի հայրը:

Կալանավոր Սոս Մարգարյանի քույրը մեզ հետ զրույցում նշեց, որ Խորենացու փողոցում ոստիկանությունը փոխանակ զսպիչ ուժ հանդիսանար և ապահովվեր խաղաղ ցուցարարների անվտանգությունը «դե ֆակտո» հարձակում կատարեց ժողովրդի վրա: Եվ մարդիկ, ովքեր ինքնապաշտպանության են գնացել, հայտնվել  են  կալանավայրում:

14914663_1358451860861528_294461588_n

14962215_1358451840861530_127011301_n

14937054_1358451857528195_1137987094_n

14963057_1358451874194860_611684572_n

14963494_1358451867528194_1884360396_o

Նշենք, որ Սարի թաղի մի խումբ բնակիչներ այսօր  հավաքվել էին նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով ազատ արձակել  հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից հետո կալանավորվածներին։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս