Վաղը կայանալիք հանդիպմանը չի բացառվում նաև հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը: Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի թուրքական «Ֆեներբախչեին»:
The Mirror-ը հաղորդում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այդ խաղի համար իր թիմի հայտացուցակում է ընդգրկել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Խաղը կկայանա Երևանի ժամանակով 22:00-ին: