Ինչ է Էդվարդ Նալբանդյանը փնտրում հեռավոր Ջակարտայում. այցի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ փորձել էր հասկանալ, թե ի՞նչ է մեր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փնտրում հեռավոր Ջակարտայում, երբ ադրբեջանական վայրագ զորքերը կրկին փորձում են իրավիճակը ապակայունացնել սահմանին, երբ Հայաստանի «բարեկամ» երկրները լռություն են պահպանում ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունների ֆոնին, ինչու՞ է մեր գլխավոր դիվանագետը այս օրերին այցելել Ինդոնեզիա, երբ մենք հիմա ավելի շատ դիվանագիտական լուրջ ու արդյունավետ քաղաքականության կարիք ունենք:

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հավաստիացրել էր, որ այցի մանրմասները կհաղորդվեն: Ահա և հենց երեկ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այցի հետ կապված: Պարզվում է` Նալբանդյանը Ջակարտայում հանդիպել է ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Մինին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԱՍԵԱՆ, ինչպես նաև Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Տեղեկացնում են նաև, որ հանդիպման օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության գործակցության հնարավորությունը:

Թե որքանով է նման հանդիպումը արդյունավետ մեր երկրի ռազմաքաղաքական կայունությունը ապահովելու համար, այն էլ նման ժամանակաշրջանում, դատեք ինքներդ:




Լրահոս