Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում կազմակերպվել է ակցիա՝ երեխաների խնամքի և տեսակցության հետ կապված դատական ակտերի կատարման առնչությամբ։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Հարկադիր կատարման ծառայության Տեսչական և վերլուծական բաժնի պետը, որին և ակցիայի մասնակիցներըներկայացրել են գրավոր հարցադրումներ։
Ակցիայի մասնակիցների հարցադրումներն ուսումնասիրվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից և այսօր՝ 2016 թվականի նոյեմբերի 2-ին,ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Լ. Արտաշեսյանը և Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գ. Միրիջանյանը հարցադրումների հեղինակներին ընդունել են և նրանց հետ մանրամասն քննարկել դրանք։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով կատարողական վարույթներում անձնական և ընտանեկան գաղտնիք պարունակող տեղեկությունների առկայություն,՝ Հարկադիր կատարման ծառայությունը ձեռնպահ է մնում քննարկման արդյունքների հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելուց՝ նպատակ ունենալով չվնասելքննարկվող կատարողական վարույթների կողմերի և երեխաների շահերը։




Լրահոս