Թուրքիայի հյուսիսում գտնվող Չորում նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Sabah-ը:
Թուրքական պարբերականի տեղեկություններով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:52-ին:
Արտակարգ իրավիճակների հետևանքների լիկվիդացման և կանխման հարցերով թուրքական վարչության (AFAD) տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով փլուզումներ չեն գրանցվել, ինչպես նաև տեղեկություններ չեն հաղորդվում տուժածների մասին:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկլիպ քաղաքի մոտակայում, օջախի խորությունը՝ մոտ 10 կմ: