Նախկինում լրագրողների նկատմամբ այս ծավալի բռնություններ չեն եղել. Լևոն Բարսեղյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնությունները, մարդու ազատությունների զանգվածային սահմանափակումները չեն կարող շրջանցել լրագրողներին:Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ էր հայտնել Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նա նշել էր, որ լրագրողների դեմ կիրառվող բռնությունը ցուցիչ է, թե ինչ վիճակում է իշխանությունը. «Նախկինում այս ծավալի բռնություններ չեն եղել, ինչպես եղավ Սարի թաղի դեպքերի ժամանակ, «Էլեկտրիկ Երևանի»: Վերջին 16 տարիների ընթացքում, որքան հիշում եմ, 200 հարձակում ու հանցագործություն է եղել լրագրողների նկատմամբ, բայց միան 4-ի դեպքով է պատշաճ հետաքննություն եղել»:

Ըստ նրա՝ ոստիկանությունը ունի բոլոր միջոցները բացահայտելու այդ դեպքերը, բայց կոծկում է, ավելին՝ մասնակցում հարձակումներին, դառնում հարձակվող: :




Լրահոս